среда, 17 января 2018 г.

Պատմություն


Հայաստանի անկախության հռչակագիր

Հայաստանի անկախության հռչակագաիրը ընդունվել է 1990թ. Օգոստոսի 23-ին: Հռչակագրի հատուկ հոդվածով ասվում է, որ եթե ԽՍՀՄ-ի տվյալ օրենքը հավանություն չի ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից ապա չի կարող գործել հանրապետությունում: Պետական զինանշանը և դրոշը: Դրոշը հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապուտ, ծիրանագույն, իսկ զինանշան: Որոնք Առաջին հանրապետության դրոշն էին և զինանշանը: Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի հողը,նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը: ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ: Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկեցվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին:  Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր, իբրև ծրագրային փաստաթուղթ:


Ալեքսանդր Թամանյան


Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (, Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

Գործունեությունը

Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է։
Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը։
Թամանյանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցված շենքերում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։
  • Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում
  • Շչերբատովի տունը Մոսկվայում
  • Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը
  • Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի, Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։
Երևանում նրա նախագծով կառուցվել են՝
  • աստղադիտարանը
  • անատոմիկումը
  • անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը
  • հանրային գրադարանը
  • Կառավարության տունը
  • Օպերայի և բալետի թատրոնը
Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի, երկրորդը՝ թատրոնի շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։ Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործաբար օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։ Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածքային և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել։ Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։ Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով։ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով։ Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում։ Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով, շինարարական տեխնիկումը, Հայաստանի ճարտարապետների միության տունը , թանգարան-ինստիտուտը, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան։ 2001 թվականին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։ Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է։


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա


Հայաստանի գիտությունների ակադեմիան  հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի  հիման վրա: Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներիցմեկն է Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝  Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝
  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
  • բնական գիտությունների բաժանմունք,
  • քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք,
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:
Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:
ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:


Քաղաքական բռնություն


Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ՝ հարկադրանքի մեջ: Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ:1920թ. Վերջին և 1921թ. Սկզբին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ: 1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան: Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից: Միայն 1930թ. Առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել է և արտաքսման էին ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություններ: Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցին: Փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ: Բռնություն գործադրվեց շատ հոգևորականների նկատմամբ: 1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»: Պատժիչ մարմինների, մատնիչներ աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողներ, ուսանողներ: Միայն 1937թ. Հայաստանում ձեռբակալվել է 5000 մարդ: Նրանց տոկոսի 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում: Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց: Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն Ի. Ստալինի մահից հետո:


Սևրի պայմանագիրը


Սևրի պայմանագիրը կնքվել է Փարիզի Սևր կոչվող արվարձանում 1920թ. Օգոստոսի 10-ին: Սևրի պայմանագիրը հաշտության պայմանագիր էր,որը կնքվել է Անտատի երկրների և սուլթանական Թուրքիայի միջև: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավ. Ահարոնյանը: Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը: Ըստ Սևրի պայմանագրի 88-93 հոդվածների՝ Օսմանյան Թուքրիանն պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը: Հայաստանին էր անցնում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ 90 հազար քառ. Կմ, ելքով դեպի Սև ծով: Այդպիսով Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազար քառ. Կմ: Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան: Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա:
Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև այդ ժամանկ Թուրքիայում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում, որ գլխավորում էր թուրք գեներալ Մուստաֆա Քեմալը: Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը: Մյուս կողմից՝ Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան,Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայեից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը:

Մոսկվայի և Կարսի պայմանգրերը


1921թ. Փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելու, բայց նա ցանկանում էր վերադարձնել Կարսի մարզը, Ալեքսանդրապոլը ու Սուրմալոււի գավառը:
Պայմանագրի համաձայն՝
  • Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում:
  • Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը:
  • Նախիջևանը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդը պետության:
Պարզ է, որ այդ պայմանները ուղղված էին Հայաստանի դեմ: Մոսկվայի պայմանագիրը բացասական ազդեց մեր վրա, որովհետև Հայաստանին մնում էր ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր: Եվ դա  այն դեպքում, երբ մինչև 1920թ. Թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա:
Կարսի պայմանագիրը կայացավ Կարսում 1921թ. Սեպտեմբերի 26-ից մինչև  հոկտեմբերի 13-ը: Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը. Իրեն տրամադել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը:
Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները, բնականաբար, չէին կարող քննարկվել: Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածների պահպանումը:
Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և, ըստ էության, վերջինի շարունակությունն էր:

Բաթումի պայմանագիրը



Բաթումի պայմանագիրը կնքվեց Հունիսի 4-ին 1918 թվականին Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև:
Պայմանագրի համաձայն՝
  • Հայաստանը ունենալու է սահմանափակ թվով զորք:
  • Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի նա կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան:
  • Հայաստանը պարտավորվում է կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն:
  • Թուրքիային էր անցնում Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ հինգ գավառ:
Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՝չ Հայաստանի և ո՝չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. Նոյեմբերը:
Իմ կարծիքով Բաթումի պայմանագիրը այնքան էլ հաջող չէր, որովհետև ըստ այդ պայմանագրի Թուրքիան Հայաստանից խլում էր 28 հազ. Քառ. Կմ տարածք, թողնելով նրան միայն 12 հազ. Քառ. Կմ տարածք: Բայց մյուս կողմից էլ Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Նորահռչակ Հայաստան Հանրապետությունը հարկադրված է կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:

Կենսաբանություն



Դալտոնիզմ


Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում:

Դալտոնիզմը կամ գունային կուրությունը  ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:

Ինչու մարդը չի կարողանում տարբերել գույները

Աչքի ցանցենու կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:

Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ  մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:

Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:

Դալտոնիզմի տեսակները

Գոյություն ունեն տերմիններ±±, որոնք նշանակում են գունային կուրության այս կամ այն տեսակը:

Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել:

Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:

Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:

Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա  ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:

Շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի ախտորոշումը

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Ինչպես իմանալ, որ երեխան դալտոնիկ է

Բավական բարդ է որոշել, արդյոք երեխայի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ, քանի որ նա մոտ 3 տարեկանում է միայն սկսում տարբերել գույները: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է երեխան գունազարդում նկարները, օրինակ, եթե նա խոտը գունավորում է շագանակույն  կամ կարմիր երանգով, իսկ երկինքը` կանաչ: Կա ևս մեկ հետաքրքիր միջոց, որոշելու թե մանկիկի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ: Նրա առաջ դրեք միանման առարկաներ, օրինակ, երկու կոնֆետ: Դրանք պետք է տարբերվեն միայն գույնով, մեկը` մոխրագույն կամ սև փաթեթավորմամբ, մյուսն ավելի վառ գույնի: Սովորաբար երեխան ձգտում է գունավորին, իսկ,  եթե նա վատ է տարբերում գույները, ապա կվերցնի որը պատահի: Եթե երեխան հիմնական գույները ճիշտ չի անվանում, իսկ  բաց կանաչավուն կամ բաց վարդագույն առարկաները սպիտակ է տեսնում, դա նույնպես կասկածի տեղիք է տալիս, որ նրա մոտ գունային կուրություն է:

Ինչպես է բուժվում դալտոնիզմը

Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան:

Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են  տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները:

Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար:

9րդ դասարան
1. Գեն
-Գեն - ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականություն, որը կոդավորում է որոշակի ՌՆԹ։

Գենոտիպ- Օրգանիզմի ամբողջ գենետիկական ինֆորմացիան։
, քրոմոսոմներ-կորիզի գլխավոր բաղադրիչ, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ

2.ֆենոտիպ-
օրգանիզմի հատկնիշների արտահայտում, որը կախված է ինչպես գենոտիպի, այնպես էլ արտաքին միջավայրի գործոններից։
 դոմինանտ և ռեցեսիվ հասկացություններ
դոմինանտ-դոմիննանտը դա այն հատկանիսշն է հետեռոզիգոտ վիճակում ֆենոտիպորեն իհայտ է գալիս ճնշելով ռեցիսիֆ հատկանիշին։
ռեցեսիվ-  Ռեցեսիվ հատկանիշը հիբրիդների առաջին սերնդում չի վերանում, այլ ճնշվում է դոմինանտ ալելի կողմից և արտահայտվում է միայն հիբրիդների երկրորդ սերնդում (հոմոզիգոտ վիճակում)։

3.Մենդելի 1օրենք, նշանակությունը
Գոյություն ունեն գեների այլընտրանքային տարբերակներ, որոնք ժառանգական հատկանիշները պահպանող միավորներ են։ Օրինակ՝ ոլոռի գույնը որոշող գենը կանաչի դպեքում հանդես է գալիս մեկ, իսկ դեղինի դեպքում՝ այլ տեսակով։ Գենի այլընտրանքային տարբերակները կոչվում են ալելներ։

4.Մենդելի 2օրենք,
Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական։ Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել։ Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ։ Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ։
 նշանակությունը


Փաստեր բջիջների մասին


  1. Բջիջը ներկայացնում է էլեմենտար կենսաբանական սիստեմա, որը կարող է ինքնուրույն գոյատևել: Ավելի վառ այդ կարողությունը ցուցադրվում է միաբջիջների դեպքում, որոնց մեկ բջիջը նույնական է մի ամբողջ օրգանիզմի և կարող է իրականացնել բոլոր այն ֆունկցիաները, որոնք անհրաժեշտ են կյանքի և գենետիկական ինֆորմացիան փոխանցելու մի սերնդից մյուսին:
  2. Բազմաբջիջ օրգանիզմները կազմված են բջիջների մեծ թվից, որոնք տարբերակված են այնպես, որպեսզի կատարենք տարբեր ֆունկիաներ ավելի էֆֆեկտիվ ձևով: Այդ դեպքում մենակ որոշ բջիջներն են մասնակցում գենետիկական ինֆորմացիայի փոխանցմանը հաջորդ սերնդների, մնացածը (մեծ մասը) միայն ապահովում են օրգանիզմի կենսապահովումը:
  3. Յուրաքանչյուր բջիջ սահմանափակված է շրջապատից կիսաթափանցիկ պլազմային մեմբրանայով, թողնելով պահպանել բջիջի բաղադրության քիմիական կազմի առանձնահատկությունները և կայունությունը:
  4. Եթե վերցնենք չափահաս մարդու, այդ դեպքում նրա մարմնում կա մոտովորապես 100 տրիլիոն կենդանի բջիջ: Բայց միայն նրանց մեկ տասերորդն է մարդու բջիջներ: Մնացածը միկրոբներ է:
  5. Ամեն մի րոպես մարդկային մարմնում մահանում է 3 000 000 բջիջ:
  6. Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմը արտադրում է 300 միլիարդ նոր բջիջ:


Փաստեր ԴՆԹ-ի մասին


ԴՆԹ-ն հանդիսանում է մեր մարմնի սխեման, և առանց նրա մենք չէինք լինի: Դա մոլեկուլ է, որը պարունակում է զարգացման համար գենետիկական ինստրուկցիա  և շարունակում է գործել ամեն մի կենդանի օրգանիզմում:
ԴՆԹ կա մեր օրգանիզմի ամեն մի բջջում, տեղեկացնելով նրան, թե ինչպիսի սպիտակուցներ արտադրել: ԴՆԹ-ն մեր բջիջներում մենք ժառանգում ենք մեր ծնողներից, դրա շնորհիվ մենք ունենք շատ նման հատկանիշներ:
Այն ունի կրկնակի պարուրի տեսք, նման մեծ պարուրաձև աստիճանի, և ամեն մի աստիճան կազմված է նուկելոիդների զույգից: Երբ ԴՆԹ-ն պատճենվում է, մեկ մեկ առաջանում են սխալներ, և այդ սխալները հայտնի են ինչպես մուտացիաներ:
Ահա մի քանի հետաքրքիր փաստեր ԴՆԹ-ի մասին, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ:

  1. Եթե դուք ստիպված լինեիք ամեն օր ութական ժամ մեկ բառ վարկյան արագությամբ տպել, ապա ձեզ պետք կգար 50 տարի, որպեսզի տպեք մարդու գենը:
  2. Հարազատ քույր և եղբայրների մոտ 50% ընդհանուր գեն կա, ինչպես ծնողների և երեխաների մոտ:
  3. ԴՆԹ-ն մեր ամեն մի բջջի մեջ վնասվում է օրեկան մոտովորապես 1 միլիոն անգամ: Ի հաջողություն մեզ, մեր օրգանիզմում կա նրա վերականգման դժվար համակարգ: Եթե այն  չլիներ, դա կբերեր ռակի կամ էլ բջիջների մահվան:
  4. Միջազգային տիեզերական կայարնում կա կոշտ սկավառակ, անվանված «անմահության սկավառակ»: Այն պարունակում է այնպսիսի մարդկան ԴՆԹ, ինչպիսին են Լենս Արմսթրոնգը և Սիվեն Խոկինգը համաշխարհային կատաստրոֆայի դեպքում:
  5. Մեր ԴՆԹ-ի 8 տոկոսը կազմված է հին վրուսներից, որոնք մի ժամանակ վարաքում էին մարդկանց:
  6. Մոտովորապես 2 գրամ ԴՆԹ-ում կարելի է տեղավորել ամբողջ աշխարհի ինֆորմացիան, պահված թվային տեսքով:
  7. Գիտնականները արձանագրել են դիսնեյի մուլտֆիլմի երգը(«It’s A Small World After All») բակտերիայի ԴՆԹ-ի մեջ,որը դիմացկուն է ռադիոակտիվությանը, որպեսզի միջուկային կատաստրոֆայի դեպքում ապագայում մարդիկ կամ կյանքի ուրիշ ձևերը կարողանան գտնել այն:
  8. Մարդկանց ԴՆԹ-ն 99,9 տոկոսով նույն է: Տարբերությունը կազմում է մնացած 0,1 տոկոսը:
  9. ԴՆԹ-ն մեր բոլոր բջիջներում կարող է ձգվել մինչև 16 միլլիարդ կիլոմետր, եթե այն բացենք: Դա մոտովորապես կազմում է Երկրից մինչև Պլուտոն և հետ հեռավորությունը:
  10. Մեր ԴՆԹ-ի 50 տոկոսը նման է բանանի ԴՆԹ-ին:
  11. ԴՆԹ-ի փլուզման պատճառով քիչ է հավանական, որ մենք երբևէ կկարողանանք պատճենել դինոզավրերի կամ ուրիշ նախապատմական կենդանիների:
  12. Մի անգամ գերմանական ոստիկանությունը ԴՆԹ-ի նմուշներ վերցրեց ոսկերչական խանութի կողոպտման ժամանակ: Նմուշները ցույց տվեցին Խասսան և Աբբասա երկվորյակների վրա: Երկուսն էլ հերքում էին կողոպուտին իրենց մասնակցության փաստը, չնայած նրան, որ ոստիկանությունը գիտեր նրա մասին, որ նրանցից մեկը կատարել է հանցագործություն:
Ֆոտոսինթեզ
Այս փոխանակությունն արտացոլում է բջջում տեղի ունեցող օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները: Բջիջները շրջակա միջավայրից վերցնելով իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ հարաբերականորեն պարզ մոլեկուլներ՝ և դրանցից սինթեզում են տվյալ բջջին բնորոշ և յուրահատուկ ավելի բարդ միացություններ: Այսպես, տարբեր ամինաթթուներից սինթեզվում են բազմաթիվ սպիտակուցներ, մոնոսախարիդներից կազմվում են պոլիսախարիդներ, ազոտային հիմքերն անցնում են նուկլեոտիդների մեջ, դրանցից էլ սինթեզվում են նուկլեինաթթուներ և այլն: Բջջում ընթացող նյութերի սինփեզը կոչվում է կենսասինթեզ:  Սինթեզված միացություններն օգտագործվում են բջիջների, դրանց տարբեր օրգանոիդների կառուցման, բջիջների կենսագործունեության, ինչպես նաև օգտագործված կամ քայքայված մոլեկուլները փոխարինելու համար:
Պլաստիկ փոխանակության ռեակցիաների մեջ ամենակարևոր նշանակությունն ունեցողը սպիտակուցների կենսասինթեզն է: Յուրաքանչյուր տեսակի բջիջն ունի յուրահատուկ սպիտակուցներ, որոնք բնորոշ են միայն տվյալ տեսակին: Նման սպիտակուցներ սինտեզելու հատկությունը ժառանգաբար բջջից բջիջ է անցնում, և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Բոլոր բջիջները կյանքի ընթացքում սպիտակուց են սինթեզում, քանի որ բնականոն կենսագործունեության ընթացքում սպիտակուցներն աստիճանաբար բնափոխվում են, դրանց կառուցվախքն ու ֆունկցիան խախտվում են:
Ֆոտոսինթեզ:  Երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմների համար որպես էնէրգիայի աղբյուր է ծառայում Արեգակի ճառագայթային էներգիան: Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի փոխարկումն է քիմիական կապերի էներգիայի:  Ֆոտոսինթեզ իրականացնում են բույսերի մեծ մասը, ֆոտոսինթեզող բակտերաները և կապտականաչ ջրիմուռները, որոշ նախակենդանիներ:
Բույսերի բջիջներում տեղի ունեցող ֆոտոսինթեզն արտահայտվում է հետևյալ ռեակցիայով.

6CO2 + 6H2 ——->   C6H12O6 + 6O2
Այս գործնթացում էներգիայով աղքատ նյութերից՝ ածխածնի (IV) օքսիդից և ջրից առաջանում է էներգիայով հարուստ ածխաջուր(գլյուկոզ, C6H12O6 ), հետագայում նաև այլ օրգանական միացություններ: Ֆոտոսինթեզը բաժանվում է 2 փուլի՝ լուսային և մթնային: Լուսային փուլը ընթանում է մայն լույսի առկայության պայմաններում, իսկ մթնային փուլը կարող է իրականանալ ինչպես լուսային, այնպես էլ մթնային պայմաններում: Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակները, որոնցից  բուսական օրգանիզմներում հատկապես մեծ է կանաչ գունակի՝ քլորոֆիլի դերը: Գունակները ներդրված են քլորոպլաստի գրանների մեջ և շրջապատված են սպիտակուցների, լիպիդների և այլ նյութերի մոլեկուլներով: Քլորոֆիլն իր կառուցվածքով նման է հեմոգլոբինում պարունակող հեմին, բայց այն տարբերությամբ, որ հեմում պարունակում է երկաթ, իսկ քլորոֆիլում մագնեզիում(Mg): Քլորոֆիլը հիմնականում կլանում է կարմիր և կապտամանուշակագույն լույսը, իսկ կանաչն անդրադարձնում է, որի պատճառով բույսերը հիմնականում կանաչ գույն ունեն, իհարկե, եթե դրան չեն խանգարում այլ գունակներ:
Ֆոտոսինթեզի լուսային փուլը:  Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է:
Այն սկսվում է քլորոպլաստը տեսանելի լույսով լուսավորվելով: Ֆոտոնը, ընկնելով քլորոֆիլի մոլեկուլի վրա, գրգռում է այն, մոլեկուլի էլեկտրոններն անցնում են էներգիական ավելի բարձր մակարդակ, այսինքն միջուկից ավելի հեռու գտնվող ուղեծրի վրա: Դրա շնորհիվ հեշտանում է էլելկտրոնների անջատումը մոլեկուլներից: Գրգռված էլեկտրոններից մեկն անցնում է փոխադրիչ մոլեկուլի վրա, որը փոխանցում է այն էլեկտրոն-փոխադրող շխթայով այլ փոխադրիչների: Պրոցեսն ուղեկցվում է էներգիայի ձևափոխմամբ, և դրա հաշվին ԱԿՖ-ից և ֆոսֆորական թթվից ԱԵՖ-սինթազ ֆերմենտի միջոցով սինթեզվում է ԱԵՖ: Առաջացած ԱԵՖ-ն ուղղվում է քլորոպլաստի այն մասերը, որտեղ ածխաջրերի սինթեզ է տեղի ունենում: Քլորոֆիլի մոլեկուլը վերականգնում է էլեկտրոնի կորուստը՝ այն վերցնելով ջրի մոլեկուլից: Էլեկտրոններ կորցնելու հետևանքով ջրի մոլեկուլներն ենթարկվում են ֆոտոլիզի.
2H2O    ——->      4H+  + 4e  +  O2
Մոլեկուլային թթվածինն անցնում է թաղանթով դիֆուզիայի եղանակով և արտամղվում մթնոլորտ: Ջրածնի իոնները (H+ ) միանալով այլ գրգռված էլեկտրոնի՝ վերածվում են ջրածնի ատոմների, որոնք միանում են փոխադրիչ մոլեկուլների հետ: Ջրածնի ատոմները նույնպես շարժվում են դեպի քլորոպլաստի այն մասը, ուր տեղի է ունենում ածշաջրերի սինթեզը:
Ալսպիսով, արեգակնային ճառագայթման էներգիան առաջացնում է 3 պրոցես՝ ջրի քայքայման հետևանքով՝ մոլեկուլային թթվածնի առաջացում, ԱԵՖ-ի սինթեզ, ատոմային ջրածնի սինթեզ: Այս 3 գործընթացները կազմում են ֆոտոսինթեզի լուսային փուլը:
Ֆոտոսինթեզի մթնային փուլ:  Ֆոտոսինթեզի հետագա ռեակցիաները կապված են ածխաջրերի առաջացման հետ: Այդ ռեակցիաներն ինչպես լույսի տակ, այնպես էլ մթության մեջ (եթե առկա են ԱԵՖ և  H) և կոչվում են մթնային փուլի ռեակցիաներ: Ֆոտոսինթեզի մթնային փուլը կազմված է մի շարք հաջորդական ֆերմենտային ռեակցիաներից: Այդ ռեակցիաների հետևանքով ածխածնի (IV) օքսիդից և ջրածնից առաջանում են ածխաջրեր: Մթնային ռեակցիաների համար անընդհատ ելանյութեր են թափանցում լուսային փուլից: Ածխածնի օքսիդը թափանցում է շրջապատի մթնոլորտից և ֆիքսվում հատուկ ֆերմենտի ռիբուլոզաբիֆոսֆատ-կարբօքսիլազի միջոցով, որի արդյունքում առաջանում է վեցածխածնային միացություն: Ռիբուլոզաբիֆոսֆատ–կարբօքսիլազ ֆերմենտը մեծ քանակությամբ գտնվում է քլորոպլաստերի պարունակության մեջ՝ ստրոմայում: Այն բնության մեջ ամենատարածված ֆերմենտներից է: Ջրածինն առաջանում է ֆոտոսինթեզի լուսային փուլում ջրի ֆոտոլիզի հետևանքով: Էներգիայի աղբյուր է ԱԵՖ-ը, որը սինթեզվում է ֆոտոսինթեզի լուսային փուլում: Այս բոլոր նյութերի շնորհիվ քլորոպլաստներում իրականանում են ածխաջրերի սինթեզը:
6CO2 + 24H  ———>      C6H12O6 + 6H2O
Առաջացած գլյուկոզից կարող են սինթեզվել այլ ածխաջրեր: Կարևոր ածխաջրերից են սախարոզը և օսլան: Տերևներից ածխաջրերը կարող են լուբով փոխադրվել հիմնականում դիսախարիդ սախարոզի ձևով, իսկ պահեստավորվում են հիմնականում պոլիսախարիդ օսլայի ձևով:
Բուսական բջիջները կարող են սինթեզել իրենց անհրաժեշտ բոլոր նյութերը: Սինթեզի համար անհրաժեշտ ազոտը, ֆոսֆորը, ծծումբը և այլ տարրեր բույսերը ստանում են հողից արմատների միջոցով:

Աշխարհագրություն

ՀՀ լանդշաֆտներ

Անապատակիսանապատային
Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով: Ձմեռը ցուրտ է,իսկ մառաը տևային, շոգ և չորային: Հաճախակի հանդիպող  բուսատեսակները ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը, որոնցից ամենատարծվածը աղածաղիկն է:Այս գոտում կենդանիներից տարածված է ճագարամուկը ,դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են գյուրզան, թունավոր մորմերնու կարիճները: Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այժը, մուֆլունը և  ընձառյուծը: Նրանք երեքն էլ գրանցված են Կարմիր գրքում:
Կիսանապատային
Տարածված են 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Այնտեղ տիրապետում են սև հողերը: Այստեղ աճում է լեռնաչորասեր բույսեր: Այստեղ ապրում են սողուններ և տարբեր միջատներ:
Չոր լեռնատափաստանային
Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Այստեղ տիրապետում են լեռնաշագանակագույն հողերը: Այս ենթագոտին նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, պտղաբուծության, հացահատկի, ծխախոտի և այլ տեխնիկական բույսերի մշակման համար: Այս ենթագոտում շատ են թռչունները և կրծողները և քիչ են սողուններն ու միջատները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը,ժանտաքիսը,սարյակնռրը և սևաճակատ շամփրուկը:
Սևահողային
Ձգվում է մինչև 2000-2400մ բարձրություններում: Այս ենթագոտին բնութագրվումէ տաք ամառով և ցուրտ ձմեռով:  Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. Շատ են կռծողներն ու թռչյունները:
Լեռնանտառային
Զբաղեցնում է հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները: Կլիման այլ գոտիների համեմատ մեղմ է. Ձմեռը չափավոր ցուրտ,ձյունառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ: Այնտեղ տիրապետում են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը: Այս գոտում շատ են վրացական կաղնին և արևելյան հաճրենին: Անտառներում շատ են կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում՝ մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, ժայռածեպերին՝ բեզոարյան այծ:
Մերձալպյան և ալպյան
Տարածված են 1900-2400մ բարձրությունների վրա: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Տարածված են լեռնամարգագետնային հողերը: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրպետում են մեկ մետրանոց մեծատերև խոտաբույսերը: Այս գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ:
Ջյունամերձ
Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500մ վեր: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր:


Հայաստանի ջրային ցանց
գետեր
1-Ախուրյան
Ախուրյանը սկիզբ է առնում Արփի լճից: Ախուրյանը ջրառատությամբ հանրապետության երրորդ գետն է: Ախուրյաանը թափվում է Արաքս գետի մեջ: Ախուրյանի երկարությունը 186 կիլոմետր:
2-Դեբեդ
Դեբեդը կազմվում է երկու գետակներից Փամբակից և Ձորագետից: Դեբեդը թափվում է Խրամի մեջ և ունի 152 կմ: Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է:
3-Աղստև
Աղստևը սկիզմբ  է առնում Փամբակի լեռներից: Գետի երկարությունը 133կմ է: Թափվում է Կուր գետ:
4-Քասախ
Քասախի երկարությունը 89կմ է: Նա կազմված է Արագածից և Փամբակի լեռնալանջերից սկիզբ առնող երկու գետակներից: Քասախը թափվում է Սևջուր:
5-Հրազդան
Հրազդանը ունի 141կմ երկարություն: Սկիզմբ է առնում Սևանա լճից: Թափվում է Արաքս գետը:
6-Արփա
Արփան սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Երկարությունը 126կմ է: Թափվում է Արաքսի մեջ:
7-Որոտան
Որոտանը սկիզբ է առնում Խալխա լճակից: Երկարությունը 178կմ է: Թափվում է Արաքս:

English

Is it better to receive a gift or to give

Give or gift?.... In my opinion it is a little difficult to give because it takes a long time to get something. And getting a gift is a little pleasant because you are surprised when you see what you have received. 


December 11-15

December 11 – 15
New Year is coming
Did you believe in Santa Claus when you were a child?
Yes, I did.
Do you celebrate Christmas in your country?
Yes I do.
Do you celebrate Christmas in a traditional way?
No I dont.
Do you enjoy Christmas time?
Yes I do.
Do you exchange presents with your friends and with your relatives?
No I dont.
Do you have a Christmas tree?
Yes I do.
If so, how do you decorate it?
My mum and I turn Cristmas music on, and decorate the house and the Cristmas tree.
When do you put it up?
On December 17.
When do you take it down?
On January 17.
Is it real or artificial?
It is real.
Do you have a Christmas party at school?
Yes we do.
We dance Armenian fox dance

вторник, 28 ноября 2017 г.



1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա սրփազան-սրբազան
համփերություն-համբերություն
բնյարթ-նյարդ
երթվել-երդվել
 
2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա հարձուփորձ-հարցուփորց
մրձույթ-մրցույթ
բ դախձ-դաղձ
 դեդցանիկ-դեղձանիկ
օցանման-օձանման
ատաղծագործ-ատաղձագործ
 
3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա խեխտել-խեղտել
 ոխկույզ-աղկույզ
բ վղտալ-վխտալ
 
4.Տրված բառերի կազմությունն ու զրությունր բացատրի՛ր:
 ա Անհյուրընկալ=ան+հյուր+ընկալ
 զրուցընկեր=զրույց+ընկեր
 դյուրընկալ=դյուր+ընկալ
 գահընկեց=գահ+ընկեց
 անընդհատ=ան+ընդ+հատ
 համընթաց=համ+ընթաց
բ Միջօրե=միջ+օրե
 հանապազօրյա=հանապազ+օրյա
 ոսկեզօծ=օսկե+զօծ
 ապօրինի=ապա+օրինական 
առօրյա=
առօրեական=
 բացօթյա=բաց+օթյա
 բարօրություն=բար+օր+ություն
 զօրուգիշեր=օր+գիշեր
5.Որտեղ անհրաժեշտ էը գրի՛ր:
Անընբռնելիօրըստօրեանընդմեջհամընդանուրմերթընթմերթանընթերնելի,
անընդհատանհյուրընկալսրընթաց

Նոյեմբերի 20-25
Յուրաքանչյուր ուրբաթ շաբաթվա կատարած աշխատանքների ներկայացում-խորհրդատվություն


:
Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք
Գործնական քերականություն- Մայրենի լեզու, 7-8, էջ 75, 200, 201, 202, 204,205Ստեղծագործական փոխադրություն-

Քաղցրահնչյուն մեղեդի-Քաղցր, թավշային (ձայն) ունեցող մեղեդի
Բարեհնչյուն ձայն-բարեհունչ ձայն 
Դառնահնչյուն ոռնոց-անախորժ հնչյուն՝ ձայն ունեցող ոռնոց

Մի օր մի հրեշ հարձակվեց թագավորության վրա։ Հրեշը շատ մեծ էր և վտանգոր։ Թագավորության զինվորները, ասպետները սկսեցին կռվել հրեշի դեմ։ Շատ մարդիկ զոհվեցին կռիվների ժամանակ։ Հրեշը սկսեց նահանջել և մարդիկ ասացին ՝  վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ։ Փրկված ենք։

Լավ ձին կերը կավելացնիվատ ձին` մտրակը:
Խելոքին՝ մեկ ասա հիմարին` հազար ու մեկ:
Արդար մազը չի կտրվիխարդախ գերանը կկոտրվի:
Մեկ՝ խոսիրտասը լսիր:
Բոյը՝երկար խելքը կարճ:

1․Ֆրանց Կաֆկան ասել է, որ ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով:

2․ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով- ասել է Ֆրանց Կաֆկանը, որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով:

3․Ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով-ասել է Ֆրանց Կաֆկան

1․ Փրանց Կափկանը ասել է ՝ իսկական հակառակորդը անսահման արություն է ներշմչում։
2․ Իսկական հակարակորդն այն է ասել է <Ֆրանց կաֆկանը>, որ անսահման արիություն է ներշնչում
3Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում ։ Ասել է Ֆրանց Կաֆկանը։
1Բենը ասել է, որ․ -Ճշմարտությունը կփոխի արվեստը։
2․ Ճշմարտությունը -ասել է Բենը կփոխի աշխարը։
3․ Ճշմարտությունը կփոխի աշխարը․-ասել է Բենը։

Փոքր Ասիայի (փոքրասիական) Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակմի տաճար էին կառուցում՝ բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը:Այդ գործին իրենց մասակցությունն էին բերում  (մասնակցում էին) փոքրասիական բոլոր պետությունները: Լիդիական Կրեսոս թագավորից. օրինակ Արտեմիսի տաճարը սյուներ էին ստացել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող(մարդաբոյ) բարձրաքանդակները զարդարում էին սյուները:Կրեսոսը Եփեսոյան Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք ունեցող նվեր էլ էր ընծա բերել՝ կովերի՝ ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ , զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ. ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող (նրբագեղ) շինությունը: Բայց դա հարյուր տարու ավելի կանգուն չմնաց(չկանգնեց)Մ»թ.ա. 356թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հրեստրասոս ցանկանալով իր անունն անմահացնել. կրակի մատնեց (վառեց) նշանավոր սրբավայրը; Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքրասիական բոլոր պետությունները միասին որոշեցի մոռացության տալ (մոռացան) Հրեստրասոսի անունը:Պատմություն գրողները (պատմագիրները) նույնիսկ տաճարի  հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ  պահեցին ոճիրը գործողի (ոճրագործ) անունը:


Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն մտքին էին եկել,որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել:Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու անգամ մահանում: Հիմա արդեն ընբռնում ենք, թե ինչից է երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում են թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում։ Արդեն շատ հնուց ստեղծվել է չժանգոտվող պողպատ, որը կարեյի է առանց վախենալու օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր  սովորությունն անրդեն իրենը արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է,որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

  • «Կարդում  ենք» ռադիոնախագիծ
  • Ուսումնական ճամփորդություն

Նոյեմբերի  13-18